Ջենք Ույղուր
Ջենք Ույղուր թուրքերեն՝ Cenk Uygur | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Ուորթոնի դպրոց և East Brunswick High School? |
Երկեր | The Young Turks |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, փաստաբան, յություբեր, լրագրող, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Faegre Drinker? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, անկախ քաղաքական գործիչ և Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Cenk Uygur Վիքիպահեստում |
Ջենք Քադիր Ույղուր (անգլ.՝ Cenk Kadir Uygur, արտասանվում է՝ /ˈdʒɛŋk ˈjuːɡər/; թուրքերեն՝ Cenk Kadir Uygur, ˈdʒɛɲc ˈujɡur; մարտի 21, 1970, Ստամբուլ, Թուրքիա), թուրքական ծագմամբ ամերիկացի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, ակտիվիստ։ Ույղուրը հանդիսանում է The Young Turks (TYT) ամերիկյան լիբերալ-առաջադիմական, սոցիալ-քաղաքական ծրագրի գլխավոր հաղորդավարը և համահիմնադիրը։ Հանդիսանում է նաև TYT Network միացյալ ցանցի համահիմնադիր։ Ույղուրը ծնվել է Թուրքիայում։ 8 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ՝ ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ Մինչ քաղաքական մեկնաբանի կարիերայի սկիզբը, աշխատել է որպես իրավաբան։ Երիտասարդ տարիներին եղել է պահպանողական հայացքների կրող, քննադատել է ֆեմինիզմը, աբորտները և դրական խտրականությունը։ Ներկայումս առաջադիմական հայացքների կրող է[1][2]։ 2012 թվականին քննադատությունների է արժանացել[3]՝ իր նախորդ հրապարակումներում հայոց ցեղասպանությունը ժխտելու համար[4][5]։ Համարվում է «Wolf PAC» շարժման հիմնադիր, որը հանդես է գալիս ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու կոչերով։ Նպատակը ընտրությունների ժամանակ ընտրական բոլոր շերտերում թեկնածուների ֆինանսավորման արգելումն էր[6][7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rampell, Ed. «Cenk Uygur». The Progressive. 76 (8). Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Cenk Uygur bringing Young Turks to TV». UPI. 2011 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ Armenians protest Uygur talk at Democratic Convention asbarez.com, 15. Februar 2012
- ↑ Historical Fact or Falsehood? Cenk Uygur, 20. November 1991
- ↑ Chris Shea (1999 թ․ սեպտեմբերի 6). «Letters to the Editor – Turko-Armenian war brews in the Ivory Tower» (անգլերեն). salon.com. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ The Young Turks (2011 թ․ հոկտեմբերի 19). «Cenk Announces Wolf-PAC.com at Occupy Wall Street».
- ↑ «The Plan - Wolf PAC».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Young Turks Արխիվացված 2008-03-01 Wayback Machine
- TYT Network
- Ջենք Ույղուր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Cenk Uygur Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենք Ույղուր» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք ակտիվիստներ
- Թուրքիայից ԱՄՆ արտագաղթածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կրոնների քննադատներ
- Հայոց ցեղասպանությունը ժխտողներ